Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացել նման մշակութային կենտրոն՝ հաճախ տեղի ունեցող իրադարձություններից չէ. Իտալացի նախարար

Պաշտոնական
italia2

«Մշակույթը արտահայտում և նյութականացնում է մեր ապրելակերպը։ Հնարավորությունը՝ բացելու նման մշակութային կենտրոն հաճախ տեղի ունեցող իրադարձություններից չէ»,-նշեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերոն՝ հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դստեր՝ Լաուրայի հետ։ «Դեռ անտիկ ժամանակներից եկող Հռոմի և Հին Հայաստանի համագործակցությունը, նաև առաջիններից՝ քրիստոնեություն ընդունած երկու ժողովուրդների բարեկամությունը այսօր էլ մեր սրտերին մոտ է», -ասաց Իտալիայի արտգործնախարարը։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հույս հայտնեց, որ Հայաստանում առկա ներուժը և միջազգային փորձագետների ներգրավումը հիմք է դնելու հուշարձանների պահպանության,ուսումնասիրման, վերականգնման և օգտագործման նոր սարքավորումներով ենթակառուցվածքի ստեղծմանը և, որ ոչ պակաս կարևոր է հարթակ է հանդիսանալու տարածաշրջանայի նշանակության հարթակ է լինելու։