Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վստրեչի ապերը» ձերբակալվել է Դուբայի օդանավակայանում. ոստիկանություն

Պաշտոնական
interpol

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: Նշենք, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը հայտնի է «Վստրեչի ապեր» անունով։