A
A
Բամբասանքի ժամանակ չի լինի, ֆինանսի պակաս էլ չեն ունենա. նախկին համայնքապետի ծրագիրը (տեսանյութ)
Արեգնադեմը Շիրակի մարզի եզակի համայնքներից է, որ կին գյուղապետ է ունեցել՝ Աղուն Հազրյանը: Համայնքների խոշորացումից հետո նա թողել է պաշտոնը, բայց ոչ կառավարման ղեկը. հիմա նա ղեկավարում է հարևան համայնքի աշխատակազմը: Աղունը զբաղվում է թաղիքագործությամբ, գյուղատնտեսությամբ. ասում է՝ գլխում հազար գաղափար ունի, ու չի ընդունում, երբ ասում են, թե սա «տղամարդու գործ է»: Ինչպե՞ս է ավանդապաշտ գյուղում Աղունը կարծրատիպեր կոտրում, ովքե՞ր են խանգարում կամ օգնում նրան: