Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիշապը պետք է գլխատվի». նախարար (տեսանյութ)

Հասարակություն
Untitledասս

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով արձագանքեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմի բողոքի ակցիային: Նա հերքեց բժշկական կենտրոնի աշխատակիցների այն պնդումը, թե բուժհիմնարկի տնօրենի աշխատանքից ազատումն անհիմն է, հղում անելով այն հանգամանքին, որ բուժկենտրոնը պետական է և ներկա տնօրինությունը արդյունավետ չի աշխատում: Նա կրկին խոսեց չարաշահումների առկայության մասին և շեշտեց, թե դրանք այնքան սիստեմատիկ են, որ չեն դադարել նույնիսկ ստուգումների ընթացքում:

Նախարարն իր խոսքը եզրափակեց «վիշապը պետք է գլխատվի» նախադասությամբ: