Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ 100 դոլարի մասին խոսք չի եղել. կա տեսագրություն». ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Հասարակություն
OkQeTrSAz1Y

Բագրատաշենի մաքսակետում գրանցված միջադեպն այսօր պարզաբանեց , Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝  կառավարությունում պատասխանելով լրագրողների հարցերին։ Դավիթ Անանյանը հերքեց լուրերն այն մասին, որ լվացքի մեքենան մաքսազերծելու դիմաց քաղաքացուց 100 դոլար գումար են պահանջել։

«Անձին ասում են՝ օրենսդրությունն այնպիսին է, որ պետք է մաքսազերծել, որևէ 100 դոլարի մասին խոսք չի եղել, կա տեսաձայնագրությունը: Մենք հայտարարում ենք, որ ցանկացած պարագայում, երբ օրենսդրությամբ սահմանված է, որ պետք է մաքսային ձևակերպում կատարենք, մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում: Եթե անձը որոշում է, որ ինքը պետք է PR ակցիա իրականացնի, իր լվացքի մեքենան տա, ջարդուփշուր անի, ի՞նչ պետք է անեինք, արգելեի՞նք, որ նա նկարեր ու համացանց գցեր»,- ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց ՊԵԿ նախագահը։