A
A
Միջադեպ մաքսայինում. քաղաքացին ջարդել է իր օգտագործած լվացքի մեքենան՝ իբրև բողոքի ակցիա (տեսանյութ)
Asekose.am Միջադեպ մաքսային ծառայությունում. կադրերից կարելի է ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել Բագրատաշենում: Համացանցում այդ մասին տեսանյութ է տարածվել՝ հետևյալ մակագրությամբ. «Մարդուն ինչ օրն են քցել, որ սենց բան է անում: Օրվա դեպքը. Մաքսային ծառայության աշխատակիցները օգտագործած լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել»: Օգտատերերից մեկն էլ այս առիթով գրել է. «էս հարկային ու մաքսային աշխատակիցների մի մասը կաշառքից կտրվել են, ինադու լարվել են ժողովրդի հետևից, հարկաինը մի կողմից է ՓՄՁ—ներին տուգանում աջ ու ձախ, մաքսաին էլ,մարդկանց սեփական ապրանքը նորից մաքսազերծել է տալիս։ Այսինքն, մարդ եթե ուզումա արտերկրից վեշերով հետ գա իր տուն, օգտագործած ապրանքը պիտի մաքսազերծի...Գժանոց.....»: