Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում 24 աշխատատեղով նոր գործարան կբացվի

Տնտեսություն
37392881_2127972650750577_3317235484467396608_n

Հայաստանում նոր գործարան կբացվի։ Այսօր Բիզնես Արմենիայում  համագործակցության հուշագիր ստորագրվեց, որով  850 000դոլար ներդրում կկատարվի եւ չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան կբացվի։ Հուշագիրը ստորագրեցին Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը եւ լիբանանյան ներդրողի ներկայացուցիչ՝ «Արգա Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ասլանյանը։ Գործարանը կբացվի Կոտայքի մարզի Արամուս համայնքում։ 

Նոր գործարանի շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին։ 

«Արտադրանքը հիմնականում կօգտագործվի հյուրանոցային, ռեստորանային շինարարության համար։ Կստեղծվի 24 աշխատատեղ, գործարանի շինարարությունը կավարտվի մինչեւ օգոստոս ամսվա վերջ։ Հոկտեմբերին կսկսի իր աշխատանքները։ Արտահանման հիմնական երկրները ԵԱՏՄ երկրներն են, Վրաստան, Իրան»,- հայտնեց Հայկ Միրզոյանը։

Հայաստանում ներդրում անելու առաջին նպատակը հայրենիք վերադառնալն էր՝ ընտանիքով ։ «Գալով այստեղ հասկացանք, որ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Մեր ներդրումը սկսել ենք չորս տարի առաջ։ Պատրաստվում ենք նաեւ այլ ներդրումներ անել, մի քանի պրոյեկտ կա. Արեւային, գիշերային լուսավորության ոլորտներում»-,ասաց Կարեն Ասլանյանը։

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավալյանը նշեց, որ Հայաստանում ներդրողների քանակը նվազել է, դա կապված է ընտրությունների հետ։ 

«Ամբողջ աշխարհում է ընդունված՝ ընտրություններից առաջ միշտ պաուզա է լինում, բայց հետաքրքրությունը շատացել է։ 2018թ ներդրումային թիրախը 46մլն դրամ է »։