Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն Հայաստանից կոնկրետ առաջարկներ է սպասում է. Պյոտր Սվիտալսկի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
37179090_1302743273190547_5834151620606164992_o

Հայաստանում մարդկանց 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ դեսպան Պյոտր Սվետալսկին։  «Հայաստանցիների 80 տոկոսը զգում են, որ Հայաստան֊ԵՄ հարաբերությունները լավ են։ 69 տոկոսը գնահատում են ԵՄ աջակցությունը։ Հարցմանը մասնակցածների 66 տոկոսը կարծում են, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը արդյունավետ է, իսկ 33 տոկոսը չի հավատում, որ ֆինանսական աջակցությունը արդյունավետ է։ 55 տոկոսը կարծում են, որ Եվրամիության հանձնառությունը Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ՝ արդյունավետ է»,-հայտարարեց պարոն Սվիտալսկին։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցին, ԵՄ դեսպան Պյոտր Սվետալսկին նշեց որ Փաշինյանի հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պամտոնյաների հետ հստակ ուղերձներո ունեին։ԵՄ պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին։ Ըստ դեսպանի՝ վարչապետը հնարավորություն էր ունեցել իր ուղերձները հնչեցնել։  «Մենք շատ բաց ենք լսել այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը։  Ինչպես գիտեք՝ ես հանդիպում են կառավարության ներկայացուցիչների հետ եւ տալիս ենք շատ պարզ հարց, ինչպես կարող ենք օգնել, ինչ ենք ակնկալում մեր հայ գործընկերներից. գաղափարներ ենք ակնկալում, որոշ նախարարություններից ստացել ենք առաջարկներ, մենք պետք է ունենանք ավելի համապարփակ առաջարկներ։ ՀՀ կառավարությունն ակնկալում է ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցություն, որպեսզի առաջ շարժվենք պետք է ունենանք շատ կոնկրետ առաջարկներ։ Մենք հասկանում ենք, որ նոր գործընթացի համար ժամանակ է անհրաժեշտ»,-ասաց Պյոտր Սվիտալսկին։  ԵՄ դեսպանը հայտնեց, որ Եվրամիությունը մինչեւ 2020թ. Հայաստանին կտրամադրի 100-160 միլիոն եվրո, ավելացնելով, որ գումարները տրամադրվում են ծրագրերի օժանդակության համար։

Եվրամիությունը չի ցանկանում տարածաշրջանում ավելորդ լարվածություն ստեղծվի եւ ամեն ինչ անելու է այն նվազեցնելու համար:

«Մենք կարծում ենք, որ ամեն բան պետք է արվի կանխելու հակամարտության բախումների, լարվածության էսկալացիան: Մենք անում ենք այն ամենը, ինչ կարողանում ենք, որպես Եվրամիություն մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին,

Բրյուսելում առաջին անգամ էին հանդիպում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները, եւ այդ հանդիպումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ լուրջ էր քննարկվում: Մենք լսեցիքն մտահոգությունները եւ մենք անելու ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի խաղաղաության ուղերձ հաղորդենք, մեզ նոր լարում անհրաժեշտ չէ այս տարածաշրջանում եւ Լռենային Ղարաբաղի համակարտության շրջանակներում եւ սա այն է, ինչ հստակ է դառնում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներում եւ այս ուղերձն ասվել է նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը»,-«Ա1+»-ի հարցին պատասխանելով նշեց ԵՄ դեսպանը: