Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանոթացեք. աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքական

Սպորտ
a1france-team-1

Ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն առաջին հերթին առանձնանում է իր բազմազգությամբ: Պարզվում է, որ աշխարհի առաջնությանը հայտավորված 23 ֆուտբոլիստներից 17-ը ընդհանրապես ֆրասիական արմատներ չունեն, իսկ 3-ը կիսով չափ են ֆրանսիացի: Օրինակ, Ռաֆայել Վարանի հայրը Մարտինիկայից է, իսկ Տոմ Լեմարինը՝ Գվադելուպայից: Դարպասապահ Ուգո Լյորիսը կատալոնյան արմատներ ունի: Անտուան Գրիզմանի մայրը ծագումով Պորտուգալիայից է: Իսկ ահա Պոլ Պոգբայի եղբայրն հանդես է գալիս նույնիսկ Գվինեայի ազգային թիմում: Այնպես որ, Ֆրանսիայի հավաքականում մաքուր ֆրանսիացի կարելի է համարել Բենժամին Պավարին, Ֆլորիան Տովենին ու Օլիվյե Ժիրուին: Ինչ վերաբերում է ակումբային պատկանելիությանը, ապա աշխարհի նորընծա չեմպիոնները հանդես են գալիս միայն եվրոպական 5 առաջատար երկրների առաջնություններում. Ֆրանսիայի Լիգա 1՝ 9 ֆուտբոլիստ Իսպանիայի Լա լիգա՝ 6 Անգլիայի Պրեմիեր լիգա՝ 5 Գերմանիայի բունդեսլիգա՝ 2 Իտալիայի Ա սերիա՝ 1 Ֆրանսիայի հավաքականը միջին տարիքով աշխարհի առաջնության ամենաերիտասարդ թիմերի մեջ զբաղեցնում էր 6-րդ տեղը՝ 26,4 տարեկան: Հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնի է նրանով, որ նա 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: Նա բրազիլացի Մարիո Զագալոյից եւ գերմանացի Ֆրանց Բեկենբաուերից հետո դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ նաեւ որպես մարզիչ: