A
A
Նովակ Ջոկովիչը 4-րդ անգամ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթելով հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին՝ տիրեց գլխավոր մրցանակին։ Աշխարհի 21-րդ ռակետը վստահ սկսեց հանդիպումը եւ մեծ առավելությամբ հաղթանակ տարավ առաջին երկու սեթերում՝ 6։2, 6։2։ Երրորդ սեթում աֆրիկացի թենիսիստը հաջող մեկնարկեց եւ փորձեց բեկում մտցնել, սակայն Նովակ Ջոկովիչը դրսեւորելով կամային բարձր հատկանիշներ, նախ հավասարեցրեց հաշիվը, ապա թայ-բրեյքում հաղթանակ տարավ՝ 6։6, 7։3։ Սերբ թենիսիստը չորրորդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի չեմպիոնի կոչումը, իսկ ընդհանուր առմամբ 13-րդ անգամ հաղթեց Մեծ սաղավարտի մրցաշարում։