Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Սպորտ
32606_b

Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։  Նշվել է, որ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ կան համագործակցության մեծ հեռանկարներ։  Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։