Արդյոք Անգլիայի հավաքականը ծաղրել է Ֆրանսիայի թիմին (տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Խորվաթիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղից առաջ բավական յուրօրինակ մարզում է անցկացրել: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները պարապմունքի սկզբում անգլիացի ֆուտբոլիստները բռնոցի-փոխանցոցի են խաղացել՝ իրար վրա նետելով ռեզինե աքլորներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն այդ կապակցությամբ հայտնել է, որ տեղյակ չի եղել այդ մասին: «Ես իմ օգնականներին նույնպես հարցրել եմ, թե ինչ է դա նշանակում: Իրականում, նրանք, ովքեր զբաղվում են ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստությամբ, այդ եղանակով ցանկացել են աշխուժացնել եւ հետաքրքիր դարձնել մարզումը», - ասել է անգլիացի մասնագետը: Սակայն շատ լրատվամիջոցներ կարծում են, որ Անգլիայի հավաքականն այդ եղանակով ցանկացել է ծաղրել Ֆրանսիայի ազգային թիմին, որի թալիսմանը հենց աքլորն է համարվում: Ի դեպ, ֆրանսիացիներն արդեն մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ՝ 1:0 հաշվով հաղթելով Բելգիային: Իսկ ահա անգլիացիները դեռ պետք է պայքարից դուրս բերեն Խորվաթիայի հավաքականին, որպեսզի դառնան ֆրանսիական աքլորի մրցակիցը:
When you bring a rubber chicken to training... ??@England // #WorldCup pic.twitter.com/qRZCxxiZt0
— FIFA World Cup ? (@FIFAWorldCup) 10 июля 2018 г.