Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլասերները Մունդիալ-2018-ում նախընտրում են Ֆրանսիա – Անգլիա եզրափակիչը

Սպորտ
sport-mundial

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Ֆրանսիայի հավաքականը ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ: Վաղը միմյանց հետ կհանդիպեն Խորվաթիայի եւ Անգլիայի ազգային թիմերը: Բուքմեյքերները այդ խաղերում ավելի շատ հավատում են ֆրանսիացիների եւ անգլիացիների հաղթանակին: Առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո «Ա1+»-ը հարցում անցկացրեց ֆուտբոլասերների շրջանում, պարզելու, թե այդ թիմերից որոնք կմտնեն եզրափակիչ: Քվեարկությանը մասնակցած երկրպագուների 37 տոկոսը կարծում են, որ եզրափակիչ կմտնեն հենց Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականները: 27 տոկոսը եզրափակիչում տեսնում են Բելգիային ու Անգլիային: Այնուհետեւ հաջորդում են Ֆրանսիա – Խորվաթիա (20 տոկոս) եւ Բելգիա – Խորվաթիա (16 տոկոս) տարբերակները: Հավելենք, որ Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականները նախկինում արդեն խաղացել են եզրափակիչում, իսկ ահա Բելգիայի եւ Խորվաթիայի  համար դա կլինի առաջին մասնակցությունը: