Եթե նամակին պատասխան չլինի, դատապարտյալները հացադուլ կհայտարարեն (տեսանյութ)
Ռոլանդ Խոստիկյանը կառավարության դիմաց հացադուլ է հայտարարել. «Եղբայրներս նույնպես հացադուլ են հայտարարել, նրանք դատապարտվել են անհիմն կասկածների վերաբերյալ»,- ասում է նա: Արմեն և Վաղարշակ Խոստիկյանները դատապարտվել են համապատասխանաբար 10 և 11 տարվա ազատազրկման՝ գողության մեղադրանքով։ Ռոլանդ Խոստիկյանը պնդում է, որ նրանք մեղադրվել են շինծու ապացույցների հիման վրա. «Մեքենաներ էին գնում և վերավաճառում , մի վրացի վաճառելա իրանց վրա մեքենաները, իրանք գնել են և բանից պարզվելա, որ գողացված են, քննիչը իրանց վրա գործա սարքել»: Ռոլանդ Խոստիկյանի խոսքով՝ քննիչն ընտանիքից 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար Քաղաքացին պահանջում է վերաբացել գործը և արդար դատավարություն անցկացնել: Կառավարության շենքի մոտ են քաղաքացիներ, որոնց հարազատները գտնվում են անազատության մեջ։ Նրանք պահանջում են համաներում հայտարարել Ի դեպ, «Արմավիր» ՔԿՀ –ի 30 դատապարտյալներ նամակով դիմել են վարչապետին՝ համաներում հայտարարելու խնդրանքով։ Եթե նամակին պատասխան չլինի մինչեւ հուլիսի 18-ը, նրանք պատրաստվում են հացադուլ սկսել։