Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Հուսով եմ, որ նշանակված ժամկետին Քոչարյանը կգա. ՀՔԾ պետ (տեսանյութ)

Քաղաքականություն
1-9

Հատուկ քննչական ծառայությունը  կսպասի մինչև հուլիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանը գա:  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշում է.  «Նա իրոք կարող է հարգելի պատճառներ ունենալ՝ չներկայանալու համար, մենք այդ ամենը կպարզաբանենք: Հուսով եմ, որ նշանակված ժամկետին Քոչարյանը կգա»: ՀՔԾ պետը հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չնշեց: «Չգալու դեպքում կան ընթացակարգեր, որոնցով պետությունը՝ իր հարկադրանքով կստիպի, որ տվյալ անձինք ներկայանան»: Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը որպես վկա հարցաքննության է կանչել Ռոբերտ Քոչարյանին: