A
A
Արմենպրես. Յուրի Խաչատուրովը հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: «Այո, ծանուցումն ուղարկվել է, նա էլ տեղեկացրել է, որ հուլիսի վերջին կներկայանա»,-ասացին ծառայությունից: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը: