Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին

Քաղաքականություն
armen-sargsyan

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:  Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կոլումբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության ընթացքում: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր շունչ հաղորդել հայ-կոլումբիական երկկողմ հարաբերություններին՝ ի նպաստ մեր ժողովուրդ­ների բարօրության»: