A
A
«Տուր դե Ֆրանսը» մեկնարկեց կոլումբիացի հեծանվորդի հաղթանակով
Այսօր Ֆրանսիայում մեկնարկեց «Տուր դե Ֆրանս» հանրահայտ հեծանվավազքը: Առաջին փուլի 201 կմ մրցատարածությունը բոլորից արագ անցավ կոլումբիացի հեծանվորդ Ֆերնանդո Գավիրիան: Նա միայն եզրագծում առաջ անցավ իրեն հետապնդող սլովակցի Պետեր Սագանից ու գերմանացի Մարսել Կիտելից: Անցած խաղարկության հաղթող, բրիտանացի Քրիս Ֆրումը մրցավազքի ժամանակ վայր է ընկել, որի պատճառով 51 վայրկյան ժամանակ է կորցրել: Ի վերջո նա զբաղեցրել է 91-րդ տեղը: