Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը դուրս թողեց Բրազիլիային (տեսանյութ)

Սպորտ
a1belgia-7.07.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ազգային թիմին:   Հանդիպման 13-րդ րոպեին բրազիլացի Ֆերնանդինյոն մրցակցի անկյունային հարվածից հետո ակամայից գրավեց սեփական դարպասը: Առաջին խաղակեսի 31-րդ րոպեին Կեւին Դե Բրյույնեն կրկնապատկեց հաշիվը:   Մնացած ժամանակում Բրազիլիայի հավաքականը միայն մեկ պատասխան գոլ խփեց: Երկրորդ կեսի 76-րդ րոպեին աչքի ընկավ երեք րոպե առաջ խաղադաշտ մտած Աուգուստոն:   Այդպիսով, Բելգիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի գլխավոր ֆավորիտ Բրազիլիայի հավաքականին եւ մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի հետ:   Նշենք, որ բրազիլացիների սայթաքումից հետո աշխարհի առաջնությունում մնացին միայն եվրոպական թիմերը: Վաղը տեղի կունենան այս փուլի Անգլիա – Շվեդիա եւ Ռուսաստան – Խորվաթիա հանդիպումները: