A
A
Կալանավորվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը
Կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք, ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել»,- մասնավորապես, գրել է նա: Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: