Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Ֆրանսիան եւս մեկ քայլով մոտեցավ եզրափակչին (տեսանյութ)

Սպորտ
a1fransia-6.07.

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը խնդիրներ չունեցավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Ուրուգվայի հետ խաղում եւ վստահ հաղթանակ տարավ:   Առաջին խաղակեսի վերջում ֆրանսիացիների պաշտպան Ռաֆայել Վարանը բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսի 61-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրկնապատկեց այն:   Ուրուգվայցիները չնայած խաղի ընթացքում դարպասին այնքան հարված հասցրին, որքան որ մրցակիցը՝ 11, սակայն այդպես էլ չկարողացավ գոլ խփել:   Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Բելգիա – Բրազիլիա զույգի հաղթողի հետ: