Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ենք տերը մեր հանքի». «Լիդիան-Արմենիա» -ի աշխատակիցները Երևանում են (տեսանյութ)

Հասարակություն
hanq

Կառավարության շենքի մոտ երթով, իրենց աշխատանքային համազգեստով բողոքի ակցիա անցկացնելու համար հավաքվեցին Ջերմուկում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան-Արմենիա» ընկերության աշխատակիցները։

Նրանք բողոքում են, որ Ջերմուկի բնակչությունն ու մի խումբ բնապահպաններ խոչընդոտում են իրենց աշխատանքը` արդեն 10 օր փակելով աշխատավայր տանող ճանապարհը։

«Վերջք սաբոտաժին», «Մենք ենք տերը մեր հանքի» կոչերով, նրանք պահանջում են հարգել իրենց աշխատանքի իրավունքը։

Նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նարեկ Սարգսյանը, լսեց նրանց պահանջը ու խոստացավ ներկայացնել վարչապետին։

Բողոքի ակցիան ավարտելուց հետո  «Լիդիան-Արմենիա» ընկերության աշխատակիցները կրկին երթով շարժվեցին դեպի իրենց ընկերության գրասենյակ, որտեղ կարճ քննարկում կունենան։