A
A
Ուղիղ. Ֆրանսիա – Արգենտինա. 1/8 եզրափակիչ առաջին մրցամարտը (տեսանյութ)
Ռուսաստանում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/8 եզրափակիչ փուլը:
Առաջին խաղում Ֆրանսիայի հավաքականը Կազանում կընդունի Արգենտինայի ընտրանուն:
Ֆրանսիացիները աշխարհի առաջնություններում միայն մեկ անգամ չեն կարողացել հաղթահարել այս արգելքը, այն էլ հեռավոր 1934 թվականին: Իսկ ահա արգենտինացիներն աշխարհի առաջնություններում արդեն երկու անգամ հանդիպել են ֆրանսիացիների հետ եւ երկու խաղում էլ հաղթանակ են տարել:
Հանդիպումը կվարի իրանցի մրցավար Ալիռեզա Ֆագանին, որին արդեն երրորդ խաղն են վստահում աշխարհի ընթացիկ առաջնությունում:
Ֆրանսիա – Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Այն ֆուտբոլասերները կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: