Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չէ ֆուտբոլային հարցերից (տեսանյութ)

Սպորտ
Untitledֆգֆգֆֆգֆ

Այսօր Սեւանի «Հարսնաքար» հանգստի համալիրում կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թվով 16-րդ ժողովը պարզապես թատրոնի վերածվեց: Նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բացման խոսքում հայտարարեց, որ գործերի բերումով չի կարող մասնակցել ժողովին եւ հեռացավ դահլիճից՝ իր պարտականությունները դնելով ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի վրա: Սակայն որոշ ժամանակ անց նա վերադարձավ դահլիճ, երբ մասնակիցներն արդեն քննարկում էին օրակարգի վեցերորդ հարցը: Այնուհետեւ, Ռուբեն Հայրապետյանի փոխարեն տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ նույն Արմեն Մինասյանը, որը ներկայացրեց անցած տարի ֆեդերացիայի կողմից կատարված աշխատանքները: Ապա 8 ֆուտբոլային ակումբներ հեռացվեցին ՀՖՖ-ի կազմից, իսկ 12 նոր կազմակերպություններ անդամագրվեցին ֆեդերացիային, որում ժողովի մասնակիցները միակարծիք էին քվեարկության ժամանակ: Ժողովի ավարտից հետո ՀՖՖ նախագահն ասաց, որ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե որքան ժամանակով է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը զրկվել ֆեդերացիայի անդամությունից, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ տեղյակ չէ: Իսկ մեր մյուս հարցին, թե ինչու Երեւանի «Արարատը» երկար ժամանակ չէր անդամագրվում ՀՖՖ-ին, նախագահը կրկին տեղյակ չէր: