Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Ինչու են մրցավարները 16 անգամ փոխել իրենց որոշումները

Սպորտ
sport-futbol-video

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի առաջնությունում մրցավարները խմբային փուլի ընթացքում 26 անգամ դիմել են տեսակրկնությունների նոր համակարգի օգնությանը, գրում է բրազիլական Globo Esporte թերթը: Խաղավարները 16 անգամ անձամբ են դիտել վիճարկելի դրվագները, իսկ 10 անգամ նրանց հուշել են էլեկտրոնային կապի օգնականները: Գլխավոր մրցավարները 16 անգամ փոխել են իրենց նախնական որոշումները: Նրանք հիմնականում դիտարկել են 11մ հարվածների հետ կապված դրվագները՝ 17 անգամ: Խաղավարներից նոր համակարգի օգնությանը հաճախակի դիմել է պարագվայցի Էնրիկե Կասերերը՝ 4 անգամ: