Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Կարեն Ասրյանի մրցանակին հավակնում են 11 շախմատիստ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-asryan-2

Ջերմուկում այսօր եզրագիծը կհատի շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարը: Վերջին տուրից առաջ գլխավոր մրցանակին հիմնականում հավակնում են 11 շախմատիստ: Առավել մեծ շանսեր ունեն երեք հոգի՝ հնդիկ գրոսմայստերներ Կրիշնան Սաշիկիրանն ու Սետուրամանը եւ Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Նրանք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Իսկ ահա մնացած 8 շախմատիստներն առաջատար եռյակից հետ են մնում կես միավորով: Վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումներից առավել սկզբունքային նշանակություն ունեն երկու պարտիաներ. Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով մրցելու է  Հրանտ Մելքումյանի հետ, իսկ հնդիկ գրոսմայստերներն կխաղան իրար հետ: Հենց այս երկու հանդիպումների արդյունքներից է կախված հետապնդող շախմատիստների հետագա հնարավորությունները: Պարտիաները կմեկնարկեն ժամը 11:00-ին: Շախմատասերները մեր կայքում կարող են հետեւել առաջատարների խաղերը: