Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԱԾ գործողությունները շարունակական են լինելու». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen-Martirosyan

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով իրենց կուսակցության ասելիքը շատ կարևոր է լինելու քաղաքական զարգացումներում: Կուսակցությունն  առաջարկներ ունի ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասով. «Այս ընտրություններին խորհրդարան մուտքի շեմը պետք է հինգ տոկոսից իջնի, որպիսզի հասարակության ալտենրատիվ ձայնը լսվի»- ասում է Արմեն Մարտիրոսյանը: Ընտրությունների անցկացման կարգն ըստ Արմեն Մարտիրոսյանի նույնպես պետք է փոխվի. « Ընտրատեղամասերում  պետք է տեսանկարահանող սկաներ լինի, որ անձի նույնականացումը շատ ավելի ապահով լինի, քվեաթերթիկները պետք է տեղում տպագրվեն» Կուսակցությունը օգնելու է կառավարությանը և աջակցելու է, որ ծրագիրը հաջողի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն. «Մենք գտնում ենք, որ հեղափոխական ճակատը, պետք է միասնական ցուցակով մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ եթե դաշինք չլինի պատրաստ ենք նաև միայնակ մասնակցել»: Իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ գործողություններին Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ դրանք շարունակական են լինելու և նոր բացահայտումներ կլինեն: