Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Ժոզե Մոուրինյոն դեռեւս հավատում Գերմանիայի հավաքականին

Սպորտ
a1mourinjo

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնությունում աշխատում է որպես փորձագետ, կարծում է, որ Գերմանիայի հավաքականը կարող է հասնել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ՝ չնայած առաջին խաղում Մեքսիկայից կրած պարտությանը:   «Իհարկե, մեքսիկացիներն արժանի էին հաղթանակի, իսկ գերմանացիները՝ պարտության: «Ացտեկները» հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում, ներդրեցին ուժերի 100 տոկոսը: Իսկ ահա բունդեսթիմը շատ դանդաղ էր գործում, բավական կանխատասելի էր եւ անատամ: Կարծում եմ, Գերմանիան կարող է մտնել փլեյ-օֆֆ եւ հասնել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ, քանի որ նրա հաջորդ մրցակիցներն այնքան էլ վտանգավոր չեն (Շվեդիա, Հարավային Կորեա)», - ասել է փորձառու մասնագետը:   Նա նաեւ մեկնաբանել է Բրազիլիա – Շվեյցարիա հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:   «Բոլորը հավատում էին աշխարհի հնգակի չեմպիոնների հաղթանակին, սակայն դա շատ բարդ խնդիր էր: Առաջին գոլից հետո թվում էր, որ բրազիլացիները կզարգացնեն հաջողությունը, սակայն նրանք կոպիտ սխալ թույլ տվեցին պաշտպանությունում եւ պատժվեցին դրա համար: «Սելեսաոյի» պաշտպաններն անհատապես չէին հսկում շվեյցարացի հարձակվողներին, շատ պասիվ էին գործում, ինչի արդյունքում էլ մրցակցին հաջողվեց գոլ խփել եւ անակնկալ գրանցել», - ասել է պորտուգալացի մասնագետը: