Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ տուգանային հարվածով Սերբիան հաղթեց Կոստա Ռիկային

Սպորտ
a1serbia-17.06

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության առաջին տուրի խաղում Սերբիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Կոստա Ռիկայի ընտրանուն։ Միակ գոլը տուգանային հարվածով խփեց սերբերի ավագ Ալեքսանդր Կոլարովը՝ 56-րդ րոպեին։ Կոստարիկացիները գոլ խփելու մեկ պահ ունեցան, սակայն անկյունայինի խաղարկումից հետո հարձակվողներին միացած պաշտպան Ջանկարլո Գոնսալեսը մոտ տարածությունից գլխով բարձր հարվածեց։ Սերբիայի հավաքականն 1։0 հաշվով հաղթանակ տարավ եւ երեք միավորով գլխավորեց E խումբը,որտեղ հանդես են գալիս նաեւ Բրազիլիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։