A
A
«Գանձասար-Կապանը» ուսհավաք է անցկացնում Բուլղարիայում
Կապանի «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը երեկ Երեւան-Աթենք-Սոֆիա թռիչքով ժամանել է Բուլղարիա։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը հանգրվանել է Բանսկո քաղաքի «Մարայա» հյուրանոցում։ «Գանձասար-Կապան»-ը մինչեւ հուլիսի 1-ը ուսհավաք կանցկացնի Բուլղարիայում: Թիմը օրական երկու պարապմունքներ է անցկացնում, բացի այդ մարզիչները նախատեսել են նաեւ 3-4 ստուգողական հանդիպումներ։ Նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպայի լիգայի 2018-19թթ խաղարկությանը, որի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ- բնակարանում: