Վարչության պետերի հետ քննարկել են դպրոցների ապաքաղաքականացման հարցերը
Դպրոցների ապաքաղաքականացումը և կառավարման խորհուրդների ձևավորումը՝ որպես առաջնահերթություն ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀմարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Արայիկ Հարությունյանը նախներկաներին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, որը համակարգելու էհանրակրթության ոլորտը: Նախարարի խոսքով՝ մարզպետարանների կրթության վարչության աշխատանքից ավանդաբարմեծ դժգոհություն է եղել, որն առաջին հերթին կապված է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման, տնօրեններիընտրության և, առհասարակ, դպրոցների նկատմամբ վերահսկողության հետ: «Մեր առաջին ուղերձը եղել է ուսումնականհաստատությունների ապաքաղաքականացման հարցը. այս մասին բոլորն են հայտարարել՝ սկսած երկրի վարչապետից մինչևնախարար: Հետևաբար, սա պետք է լինի ամենախիստ վերահսկվող թեմաներից մեկը, և մենք իրավունք չունենք այս առումովնոր խնդիրներ ստեղծել: Բացի այդ, պետք է այնպես անել, որ դպրոցների կառավարման խորհուրդներում ձեր կողմիցնշանակվելիք անձինք չառաջնորդվեն նեղ խմբային և կուսակցական, այլ բացառապես կրթության ոլորտի շահերով: Սա պետքէ լինի առաջնահերթություն: Իհարկե, առաջիկայում պատրաստվում ենք խորհուրդների ձևավորման կարգի փոփոխությանհարցը քննարկել, որը, բնականաբար, արագ չի լինի: Հետևաբար, առաջիկա ամիսներին ձեր գործողություններն այս առումովշատ կարևոր են լինելու»,-դիմելով կրթության վարչության պետերին՝ նշել է Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք, մասնավորապես, վերաբերել են սահմանամերձհամայնքների դպրոցներում ուսուցիչների պահանջարկի, ֆինանսավորման մեխանիզմների, ուսումնական պլանի, փոքրթվաքանակ ունեցող դպրոցների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման, բազմահամակազմ դասարաններիուսուցման կազմակերպման և այլ խնդիրների: