Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի հավաքականը դեռեւս չի ստացել խաղակոշիկները

Սպորտ
a1iran

Իրանի հավաքականը լուրջ խնդրի առջեւ է հայտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ամերիկյան Nike ընկերությունը, որը Իրանի հավաքականին պետք է ապահովեր խաղակոշիկներով, այդպես էլ չի կատարել իր պարտականությունները: «Մեր ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, ուստի այն չի կարող խաղակոշիկներ մատակարարել Իրանի հավաքականին՝ մեր կառավարության կողմից ընդունված պատժամիջոցների պատճառով», - նշված է Nike-ի պաշտոնական հայտարարության մեջ: Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն դիմել է ՖԻՖԱ-ին, այդ հարցին լուծում տալու համար: Իրանի հավաքականը չնայած հանդես է գալիս Adidas մարզազգեստով, սակայն գերմանական ընկերությունը թիմի հովանավորներից չէ, քանի որ այն պարզապես վաճառել է իր ապրանքն իրանցիներին: Նշենք, որ Իրանի ընտրանին աշխարհի առաջնության 1-ին տուրի խաղը պետք է անցկացնի արդեն հունիսի 15-ին, Մարոկոյի հավաքականի հետ: