Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչների թեկնածուները չորսն են

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են չորս մասնագետներ: Այդ մասին հայտնում է իսպանական «Մարկա» օրաթերթը: Ակումբին մոտ գտնվող աղբյուրը նշում է, որ թագավորական ակումբը գլխավոր մարզչի թեկնածուների մեջ ընդգրկել է Մաուրիսիո Պոչետինոյին, Անտոնիո Կոնտեին, Յուրգեն Կլոպին ու թիմի նախկին աստղ Միչելին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բոլորից շատ ցանկանում է թիմ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն վերջինիս տեղափոխմանը դեմ է արգենտինացի մասնագետի ներկայիս ակումբի՝ Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լեւին: Գերմանացի Յուրգե Կլոպն իսպանացիներին արդեն հասկացնել է տվել, որ չի ցանկանում հեռանալ անգլիական «Լիվերպուլից»: Ինչ վերաբերում է իտալացի Անտոնիո Կոնտեին, ապա վերջինս դեմ չէ գլխավորելու «Ռեալը», սակայն նրա համար մադրիդյան ակումբն որպես փոխհատուցում պետք է խոշոր գումար վճարի Լոնդոնի «Չելսիին»: Վերջին տարբերակը իսպանացի Միչելն է, որը նախկինում մարզել է «Մալագա» թիմը, սակայն այս տարվա հունվարին նա պաշտանոնկ էր արվել, իսկ թիմը ի վերջո դուր է մնացել Իսպանիայի ուժեղագույն լիգայից: Հիշեցնենք, որ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անսպասելի հրաժարական էր տվել չեմպիոնների լիգայում հաղթելուց ընդամենը երեք օր անց, մայիսի 29-ին: