A
A
«Բանանցը» հրաժարվեց չորս խաղացողներից
Երեւանի «Բանանցի» 5 ֆուտբոլիստներ ավարտել են իրենց ելույթները թիմում: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուկյան էջը, Նորայր Գյոզալյանի, Գեւորգ Հովհաննիսյանի, Մատվեյ Գույգանովի, Ալեքսանդր Ջոկովիչի պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Ակումբի ղեկավարությունը չի երկարաձգել դրանք: Հարձակվող Հայկ Ոսկանյանը, որը թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի որդին է, հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Հավելենք, որ «Բանանցն» արդեն վերադարձել է արձակուրդից եւ վերսկսել է մարզումները: Թիմը պատրաստում է Եվրոպա լիգայի 2018/19թթ մրցաշարի որակավորման առաջին փուլի հանդիպումներին, որոնք մեկնարկելու են հուլիս ամսին: «Բանանցի» առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա հունիսի 19-ին, երբ տեղի կունենա եվրագավաթների վիճակահանությունը: