Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժերար Պիկեն բաց է թողել հավաքականի մարզումը

Սպորտ
sport-pike

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն չի կարողացել մասնակցել թիմի ամբողջ մարզմանը: Այսօր առավոտյան իսպանացիները մեկժամյա պարապմունք են անցկացրել Կրասնոդարի մարզաբազայում: Ինչպես հայտնում է MARCA թերթը, դրան ներկայացել են 24 ֆուտտբոլիստ: Բացակայել է միայն Կարվախալը, որը դեռեւս ապաքինում է մայիսի 26-ին չեմպիոնների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքը: Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ հավաքականի առաջատար Ժերար Պիկեն մարզման ժամանակ թեթեւակի վնասվածք է ստացել եւ ստիպված ժամանակից շուտ ավարտել է պարապմունքը: Ըստ նախնական տվյալների, նա վնասել է ձախ ծունկը: Թիմի բժիշկները դեռեւս չեն տվել վերջնական ախտորոշում: