Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երվանդ Մկրտչյանը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Սպորտ
a1atletika-medal-9.06.

Հայաստանի աթլետիկայի հավաքականը այսօր Լիխտենշտեյնում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում նվաճել է չորս մեդալ:   Մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Երվանդ Մկրտչյանը, որը 3000 մետր վազքում 8:24.87 արդյունքով գրավեց առաջին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի:   Գայանե Չիլոյանը 400մ վազքում 55,40 վայրկյան ցուցանիշով զբաղեցրեց 2-րդ տեղը՝ հետ մնալով միայն Կիպրոսի ներկայացուցչից:   Բորնզե մեդալ նվաճեցին հեռացատկորդ Արտակ Հաբարձումյանը եւ մեր տղամարդկանց քառյակը (Ա. Հովհաննիսյան, Ռ. Մկրտչյան, Ն. Ղուկասյան, Տ. Մկրտչյան), որն առաջին անգամ իր ուժերը փորձեց շվեդական փոխանցավազքում (100+200+300+400մ):   Հիշեցնենք, որ այս տարվա Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցած 17 երկրների 250 մարզիկ-մարզուհիները խաղարկեցին 11-ական կոմպլեկտ մեդալներ: