Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աթլետները կրկին կվիճարկեն փոքր երկրների մեդալները (տեսանյութ)

Սպորտ
a1atletika-1-1

Աթլետիկայի Հայաստանի հավաքականն կրկին կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:   Այս տարի մրցումները տեղի կունենան Լիխտենշտեյնի Շաան քաղաքի «Ռեյնվես» մարզադաշտում, հունիսի 9-ին: 17 երկրների մոտ 250 աթլետներ կմրցեն կանանց եւ տղամարդկանց 11 մրցաձեւերում:   Հայաստանից հանդես կգան 16 մարզիկ-մարզուհի: Մեր աթլետներն իրենց ուժերը կփորձեն հետեւյալ ձեւերում. Ռաֆայել Պետրոսյան (100մ վազք), Ռազմիկ֊ Մկրտչյան (200մ), Տիգրան Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան (400մ), Ռոման Ալեքսանյան, Արմեն Հովհաննիսյան (800մ), Երվանդ Մկրտչյան (3000մ), Արտակ֊ Համբարձումյան, Լեւոն Ղարիբյան (հեռացատկ), Մանուկ Մանուկյան (սկավառակ): Նախկինում ցույց տված արդյունքներով մրցանակային տեղ զբաղեցնելու լավ շանսեր ունեն Երվանդ Մկրտչյանն ու Արտակ Համբարձումյանը:   Կանայք հանդես կգան հետեւյալ մրցաձեւերում. Մարիաննա Բաղյան (100մ վազք), Գայանե Չիլոյան (200, 400մ), Լիլիթ֊ Հարությունյան (800մ) Էլլադա֊ Ալավերդյան, Անգելինա Ավագյան (3000մ), Յանա Աբրահամյան (հեռացատկ): Ըստ կազմակերպիչների հաշվարկների մերոնցից մեդալի համար կարող է պայքարել միայն Գայանե Չիլոյանը:   Հիշենենք, որ աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների 1-ին առաջնությունը կայացել էր 2016թ, Մալթայում, որտեղ Հայաստանը զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը: