«Գոլդեն Սթեյթը» շանս չտվեց «Քլիվլենդ Կավալիերսին» (տեսանյութ)
Բասկետբոլի ազգային միության առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլդեն Սթեյթ» թիմը:
Եզրափակիչ չորրորդ խաղում գործող չեմպիոնը հյուրընկալվելիս 108:85 հաշվով պարտության մատնեց «Քլիվլենդ Կավալիերսին»: Այդպիսով, սերիայի հաշիվը դարձավ 4:0, եւ «Գոլդեն Սթեյթը» կրկին տիրեց գլխավոր մրցանակին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հյուրերի հարձակվող Ստիվեն Կարին, որը միայնակ վաստակեց 37 միավոր: Եզրափակիչ փուլի լավագույն բասկետբոլիստ հռչակվեց «Գոլդեն Սթեյթի» մեկ այլ հարձակվող Կեւին Դյուրանտը, որը չորս խաղում միջինը վաստակել է 28,7 միավոր:
Հավելենք, որ ԲԱՄ-ի եզրափակիչ փուլում վերջին անգամ չոր հաշիվ գրանցվել էր 2006-07թթ մրցաշրջանում: Այն ժամանակ «Սան Անտոնիոն» չորս անգամ անընդմեջ հաղթել էր «Քլիվլենդ Տոնի Պարկերին»:
