Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն ֆուտբոլասերներին արգելել է ծխախոտ տանել մարզադաշտ

Սպորտ
sport-stadion

Ռուսաստանի բոլոր մարզադաշտերում, որտեղ կայանալու են 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, չեն ստեղծվի հատուկ գոտիներ ծխողների համար: Այդ մասին հայտնել են ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կամավորների կենտրոնը: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, աշխարհի առաջնության ժամանակ բոլոր 12 մարզադաշտերի տրիբունաներում եւ մերձական տարածքում ընդհանրապես կարգելվի ծխելը: Հարկ է նշել, որ մեկ տարի առաջ Ռուսաստանում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ կազմակերպիչները ծխելու համար գոտիներ էին ստեղծել բոլոր մարզադաշտերում: