A
A
Իսպանիայի հավաքականին աղ ու հացով ընդունեցին Կրասնոդարում
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը՝ Իսպանիայի հավաքականը, այսօր երեկոյան ժամանել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաք, որտեղ եւ կպատրաստվի մրցաշարին: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, թիմը կհանգրվանի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի Ակադեմիայում: Իսպանացիների տրամադրության տակ կլինեն բոլոր 26 խաղադաշտերը, մարզասրահները, քոթեջները, լողավազանները եւ այլն: Իսպանիայի ընտրանին իր հետ բերել է երկու սննդամթերք՝ ազգային խամոնը եւ Պարմեզան տեսակի պանիր, իսկ մնացած մթերքները պատվիրելու են տեղի խանութներում ու շուկաներում: Հունիսի 8-ին «Կրասնոդար» մարզադաշտում իսպանացիները նախատեսել են բաց մարզում, իսկ մեկ օր անց նրանք ընկերական խաղ են անցկացնելու Թունիսի ազգային թիմի հետ: