Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Պաշտոնական
mes

Հունիսի 4-ին, ժամը 12:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող տներից մեկի մի մասը փլուզվել է:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի (երկհարկանի, 120 քմ) ննջասենյակի արտաքին պատից  փլուզվել է մոտ 20 քմ հատված. տուժածներ չկան: Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության և աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետերին:  ԱԻՆ