Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիայի հավաքականի անդամները կարող են դառնալ Մխիթարյանի թիմակիցը (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-206

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է առաջարկություն անել Լիսաբոնի  «Սպորտինգին», վերջինիս երկու խաղացողներին ձեռք բերելու համար: Այդ մասին նշում է պորտուգալական «Օ Ժոգո» թերթը:   Խոսքը առաջին հերթին վերաբերում է «Սպորտինգի» եզրային կիսապաշտպան Ժելսոն Մարտինսին, որն անցած մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 46 հանդիպում եւ խփել 13 գոլ: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2022 թվականը: Ժելսոն Մարտինսի փոխհատուցման արժեքը կազմում է 52,7 մլն ֆունտ:   Երկրորդ ֆուտբոլիստը պաշտպանական ոճի կիսապաշտպան Վիլյան Կարվալյոն է, որը անցած խաղաշրջանում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով մեկ գնդակի հեղինակ:   Երկու ֆուտբոլիստները ներկայումս Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում են ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությանը:   Հիշեցնենք, որ «Արսենալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: