Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն կապ չունի ընտրակաշառքների հետ կապված. Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

Քաղաքականություն
mukuchyan

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ քրեական բացահայտումները ուղարկվել է համապատասխան մարմիններ. « Ցանկացած դեպք ուղարկվել է պատշաճ մարմին: Հենց դիմումի քննության արդյունքում էր, որ տեղամասային հանձնաժողովի արդյունքները համապետական ընտրությունների ժամանակ համարվեցին անվավեր»,- ասաց նա ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին ի պատասխան: Իսկ ընտրակաշառքի և վարչական լծակների օգտագործման դեպքերի հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  չի պատասխանատու, ասում է Տիգրան մուկուչյանը. « Ընտրակաշառքի հետ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կապ չունի»։ Արտահերթ ընտրությունների դապքում ԿԸՀ-ն  կկատարի իր պարտականությունները: Իսկ արդյո՞ք համաձայն է Տիգրան Մուկուչյանը, որ ռեյտինգային ընտրական համակարգը ապականել է ընտրական գործընթացը: «Ռեյտինգային ընտրակարգեր կան աշխարհի տարբեր երկրներում, դա նորույթ չէ, գնահատական տալը դրան կլինի քաղաքական»,-նշեց նա: Ավելին՝ տեսանյութում