A
A
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
Մայիսի 25-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել, Աբովյան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված, Սմբատ Պետրոսյանին: Պետրոսյանը 2016 թվականի հունիսի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր` սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: