Live. Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց (տեսանյութ)

Սամվել Բաբայանին ազատ արձակելու լուրը հստակ չէ. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու լուրը հստակ չէ: Այս մասին “ Ա1+”-ին հայտնեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Պաշտպանը միաժամանակ նշեց, որ եթե իսկապես այդպիսի որոշում լիներ, ապա արդեն Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում կլիներ, որտեղ պահվում է Սամվել Բաբայանը: Ավետիս Քալաշյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործը: Առաջին ատյանի դատավճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով: Նրա մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, 3, իսկ Արմեն Պողոսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը իր գործը համարում էր պատվիրված: