Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի նստավայրում տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erdum

Այսօր նախագահական նստավայրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերն ու նախարարները  երդում են տվել նախագահական նստավայրում։ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»: Այս տեքստը կարդացին անդամներից յուրաքանչյուրը։ Հիշեցնենք, որ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պետք է երդվեն: