Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա էլ էր համաժողովրդական ակցիա՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի» (տեսանյութ)

Քաղաքականություն
robert

Տարոն Մարգարյանի աներորդին, ՀՀԿ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը սխալ է համարում բողոքի այն ակցիաները, երբ պահանջում են քաղաքապետի հրաժարականը. «Ինչի՞ համար են պահանջում: Ո՞վ է ապացուցել, որ ընտրակեղծիքներով է նա ընտրվել. Նիկոլ Փաշինյանը թող դիմի համապատասխան մարմիններին, թող տեսնեն՝ ընտրակեղծիքներո՞վ է ընտրվել, թե ոչ, հո ասելով չի: Տարոն Մարգարյանն իր աշխատանքը շատ լավ է անում, դուք դա տեսնում եք»:             Ռոբերտ Սարգսյանին հատկապես բարկացրեց այն հարցը, որ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի ակցիաներին ներգրավված են եղել նաեւ անչափահասներ. «Հիմա դուք լո՞ւրջ եք ինձ հետ խոսում. այսինքն, այն ակցիաներին, որ երեխաներ էին մասնակցում, կարելի էր, երեկվա ակցիաներին չէ՞ր կարելի: Սա էլ էր համաժողովրդական՝ Տարոնին պաշտպանում էին, քանի որ նրան ընտրել են երեւանցիները, ոչ թե ռայոնի ժողովուրդն էին եկել, գոռում՝ Տարոն»:             Ընտրովի, անկախ մարմիններին, ինչպիսին, օրինակ, ավագանին է, ՀՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, սխալ է ստիպել՝ հրաժարական տալ: «Այլ խնդիր է, երբ այդ անկախ մարմինների որոշ ներկայացուցիչների կամ ընտրովի մարմինների մեջ կան կրիմինալներ, որոնք փաստեր են, դրանք կարելի է քննարկման առարկա դարձնել: Իսկ այս ճանապարհն այն ճանապարհը, չէ, որ որդեգրել է շարժումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:                 ՀՀԿ-ն դրական է տրամադրված Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրին, քանի որ համարում է, որ այն գրեթե չի տարբերվում ժամանակին իրենց ներկայացրածից: «Արտահերթ ընտրությունները պետք է լինեն սահմանադրական ճանապարհով: Եթե այդպես լինի, մենք դա կքննարկենք, ես այդպիսի ճանապարհ դեռ չեմ տեսնում», նշեց Վահրամ Բաղդասարյանը: «Կուսակցության գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել: Ինչու չի քննարկել, քանի որ այսօր օրակարգային հարցում չկա, նույնիսկ գործադիր իշխանության օրակարգային հարցում շտապ արտահերթ ընտրությունների անցկացում չկա: Եթե լիներ, մի տարբերակ կա այս պահին՝ Կառավարության ծրագիրը պետք է տապալվի»,- նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:             Գործող ԱԺ-ն Էդուարդ Շարմազանովը լեգիտիմ է համարում ու որեւէ հիմք չի տեսնում այն ցրել ու նոր ընտրություններ անցկացնել: