A
A
Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ
Մայիսի 27-ին մեկնարկում է ավանդական դարձած Norway Chess Classic շախմատի սուպերմրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Chess.am կայքը, դրան մասնակցում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Լիրեն Դինը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը։ Մրցաշարը տեւելու է մինչև հունիսի 7-ը։ Հավասար միավորներ ունենալու դեպքում հաղթողը որոշվելու է թայ-բրեյքի միջոցով։