Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հերքում է՝ ստորաբաժանումները անգործության չեն մատնվել

Պաշտոնական
Police-2

Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում: Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:  Ոստիկանության և´ ղեկավար կազմը, և´ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ: ՀՀ Ոստիկանություն