Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

Քաղաքականություն
sharl-aznavur

Շառլ Ազնավուրը, որը հոսպիտալացվել էր  ուսի կոտրվածքի պատճառով, վիրահատվել է և մայիսի 14-ին դուրս Է գրվել  հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է France Info պորտալը։ 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս Է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք Է կրի մինչեւ ամսվա վերջը: Ազնավուրը Ֆրանիսիայի հարավի Նիմ քաղաքում հոսպիտալացվել Էր այն բանից հետո, երբ ընկել Էր Ֆրանսիայի հարավ-արեւելքի Մուրիես կոմունայում գտնվող իր տանը: Ինչպես հիշեցնում Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի վերջին Ազնավուրն անբավարար ինքնազգացողության պատճառով չեղյալ Էր հայտարարել իր ելույթները Ռուսաստանում: Դրանից հետո նա վերադարձել Էր Փարիզ, եւ նրա վիճակը լավացել Էր: